Հարթավայրեր

 


 Հարթավայր, ցամաքի մակերևույթի, ծովերի և օվկիանոսների հատակի ռելիեֆի տարր, աննշան թեքությամբ և բարձրությունների փոքր տատանումներով (մինչև 200 մ)։ Հարթավայրերը լինում են ծովի մակարդակից ցածր ( մերձկասպյան հարթավայր ), ցածրադիր (մինչև 200 մ,Արևմտա-Սիրբիրա հարթավայր, Կուր-արաքսըան դաշտավայր բարձրադիր (200 - 500 մ, ՈՒստյուրս հարթավայր), լեռնային (500 մետրից բարձր, Իրանական բարձրավանդակի ներքին մասերը, Արարատյան դաշտ, Լոռվա դաշտ):

Մակերևույթը լինում է հորիզոնական, թեքված, գոգավոր-հարթ, ալիքավոր, աստիճանաձև, դարավանդաձև, բլրավոր և այլն։ Ըստ ծագման լինում են դենուդացիոն (սկզբնական լեռնային ռելիեֆի ավերումից), ակումուլյատիվ (փխրուն նստվածքների կուտակումից)։

Երկրի խոշորագույն հարթավայրերն են Մեծ և Կենտրոնական հարթավայրերը ( հյուսիսային ամերիկայում ) Ամազոնի և գվիանական դաշտավայրերը ( հարավային ամերիկայում ԱրևելաԵվրոպայում (Եվրոպայում)Արևմտա-Սիբիրական, ինդոս-գանգեսյան (ասյայում) հարթավայրերը և այլն։

Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5-ը։ Երկրի բնակչության հիմնական մասն ապրում է հարթավայրերում։

Հարթավայրերը բաժանվում են 4 խմբի՝

  1. Ցածրավայր կամ իջվածք, ծովի մակերևույթից ցածր հարթավայրեր (Մերձկասպյան ցածրավայր, կումա-Մանիչի իջվածքի և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Մուղանի դաշտ)
  2. Դաշտավայր, 0-200 մետր բարձրություններում գտնվող հարթավայրեր (Ամազոնի դաշտավայր, Միսիսսիպիի դաշտավայր և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Կուր-Արաքսյան դաշտավայր)
  3. Բարձրավայր, 200-500 մետր բարձրություններում գտնվող հարթավայրեր (Անատոլիական կամ Փոքրասիական բարձրավայր, Ահագարի բարձրավայր և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Նախիջևանի դաշտ)
  4. Սարահարթ, ծովի մակերևույթից 500 մետրից բարձր հարթավայրեր (Արևմտա-Սիբիրական սարահարթ, Տիբեթի բարձրավանդակ և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Արարատյան դաշտ)

Комментариев нет:

Отправить комментарий