արերյան կղզիներ, արշիպելագ Ատլանտյան օվկիանոսում` Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի միջև։ Ֆարերյան կղզիները հանդիսանում են ինքնավար շրջան Դանիայի կազմում։ 1848 թվականից սկսած ինքնավար կերպով լուծվում են բոլոր պետական հարցերը (ինչպես Գրենլանդիայում)։ Ֆարերյան կզզիները բաղկացած է 18 խոշոր կղզիներից, որոնցից 17-ը բնակեցված են, ինչպես և մանր կղզիներից և մեծ ու փոքր ժայռերից։ Ընդհանուր մակերեսը կազմում է 1,4 հզ. կմ, բնակչությունը՝ 50,1 հազար (2013 թվական): Մայրաքաղաքը Տորսհավն նավահանգիստն է, գտնվում է Ստրեյմյոյ կղզու վրա, ունի 23 հզ բնակիչ։ Բնակչության թվով մյուս խոշոր բնակավայրը Կլաքսվիկն է` 5,2 հզ. բնակչությամբ։ Ամենախոշոր կղզին Ստրեյմյոյն է, մակերեսը կազմում է 373,5 կմ2։ Վարչականորոն Ֆարերյան կղզիները բաժանվում են 34 մունիցիպալիտետի։ Կան 120 քաղաքներ և գյուղեր։ Ամենախոշոր կղզին Ստրեյմյոյն է, որտեղ ապրում են կղզիների բնակչության գրեթե կեսը։ Մեծությամբ 2-րդ կղզին Էստորոյն է ՝ 286,3 կմ2 տարածքով։ Վագար կղզու վրա գործում է օդանավակայան։
Комментариев нет:
Отправить комментарий