Անապատներ

  Անապատ, ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղջրի բաց մակերեսից գոլորշիացումը 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։ Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն. կմ² է։ Անապատները, բացառությամբ սառցային անապատների, առաջացել են խոնավության պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի և օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում աղերի կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5 °C և 58 °C։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90 °C։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90 °C է, օրականը՝ 30 °C։ Տեղումների տարեկան միջին քանակը  միջին  Ասիայի անապատներում 60–175 մմ է, Կենտրոնակիան  ասիայում 9 մմ Տակլա-Մական արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և հարաֆ-արևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են  մթնոլորտային  տեղումների և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնսւհողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝

Քսերոֆիլ բուսականություն
Ատակամա անապատը տիեզերքից


Комментариев нет:

Отправить комментарий