Շրջակա միջավայրի պահպանություն կամ կիրառական էկոլոգիա, միջոցառումների համալիր, որը նախատեսված է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա սահմանափակելու համար։ Արևմտյան երկրներում շատ հաճախ կիրառվում է նաև էնվայրոնմենտոլոգիա (անգլ.՝ Environmental science) հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «գիտություն շրջակա միջավայրի պահպանության մասին»։
Այդպիսի միջոցառումներից կարող են համարվել.
- Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիական իրադրությունը.
- Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը` նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները.
- Ձկնորսության և որսի սահմանափակումը՝ նպատակ ունենալով պահպանել որոշակի տեսակներ.
- Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը։ Էկոլոգիական լոգիստիկայի մեթոդների կիրառումը տարածաշրջանի տարածքում չթույլատրված թափոններից ընդհանուր մաքրման համար։

Комментариев нет:
Отправить комментарий