Մոլորակի վրա հազվադեպ են հանդիպում առանձին լեռներ: Դրանք հիմնականում հանգած կամ գործող են: Կազմելով խումբ` հրաբուխ լեռները միանում են լեռնաշղթաների, իսկ լեռնաշղթաները` լեռնային համակարգերի ու լեռնաշխարհների մեջ: Լեռնաշղթայի ամենաբարձր մասը կատարն է կամ գագաթը: Սրածայր գագաթները կոչվում են պիկեր: Կատարի վրայի իջվածքը, որը հարմար է լեռնաշղթայով անցնելու համար, կոչվում է լեռնանցք։
Լեռնաշղթաները կարող են ձգվել հարյուրավոր, իսկ լեռնային համակարգերը` հազարավոր կիլոմետրեր: Ցամաքի ամենաերկարաձիգ լեռները՝ անդերը, գտնվում են հարավային Ամերիկայի արևմուտքում և հյուսիսից հարավ ձգվում 9 000 կմ երկարությամբ:
20-րդ դարի ընթացքում երկրաբանները հայտնաբերել են օվկիանոսների գրեթե կենտրոնով ձգվող երկար լեռնաշղթաներ, որոնք առաջացնում են ավելի քան 70 000 կմ երկարությամբ միասնական շղթա` 2000-3000 մ հարաբերական բարջրությամբ: Ստորջրյա լեռների առանցքի երկարությամբ անցնում է մինչև 3 կմ խորություն ունեցող բեկվածք: Դրանցում կան գործող և հանգած հրաբուխներ: Հայտնի են Հյուսիսատլանտյա ( Ատլանտյան օվկիանոս ) Լոմոնոսովի,Մենդելեյվի ( հյուսիսային սառուցյալ օվկիանոս)Հավային ( խաղաղ օվկիանոս ) Կենտրոնական ( Հնդկական օվկիանոս ) լեռնաշղթաները և այլն:
Ստորջրյա լեռնաշղթաների գագաթները երբեմն դուրս են գալիս մակերևույթ և առաջացնում են կղզիներ: Դրանցից հայտն են Իռլանդիան, Համբարձման կղզին, Ազորյան արշիպելագը և այլն):![]()
Комментариев нет:
Отправить комментарий