Օգտակար հանածոներ

 


 Հայաստանի տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են պղինձ-մոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), երկաթի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական (նեֆելինային սիենիտ, երկաթ, քրոմիտ) և փոխակերպային (մարմար, տիտան և այլն) հանքավայրերը։ Հայաստանի մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր (արծաթ, ռենիում, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում, ցերիում, լանթան և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում քրոմը (Շորժա), մանգանը (Սևքար, Սարիգյուղ), ծարիրը(Ամասիա), սնդիկը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։

Հայկական լեռնաշխարհը բացառիկ հարուստ է հրաբխային, նստվածքային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ տուֆ, բազալտ, անդեզիտբազալտային անդեզիտ, պեռլիտ, պեմզա, կրաքարմարմարտրավերտինխարամ և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական     սորբենտներով՝ քարաղբենթոնիտային կավ, ցեոլիթբարիտ, պիրիտգիպս և այլն, հրակայուն հումքով՝ կավքվարցիտմագնեզիտ և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ դիատոմիտասբեստ, քվարցագաթ և այլն։

Հայաստանում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք հիմնականում կապված են երկրակեղևի խախտման գծերի հետ։

Комментариев нет:

Отправить комментарий