Ծառեր եվ ծաղիկներ

  «Ծաղիկներ և ծառեր» սա առաջին առևտրային ֆիլմն էր, որտեղ կիրառվել է «Տեխնիկոլոր» (անգլ.՝ Technicolor) եռագույն գործընթացը, մինչ այդ բոլոր ֆիլմերը, որոնք ստեղծվել են «Տեխնիկոլոր» տեխնոլոգիայով, նկարահանվել են երկգույն պրոցեսով։

«Ծաղիկներ և ծառերը» սկզբում նկարահանվել է սև-սպիտակ տարբերակով, մինչև Ուոլթ Դիսնեյը նայել է եռագույն «Տեխնիկոլորի» փորձերը, որը հորինել էր նրա աշխատակից Հերբերտ Կալմուսը։ Որոշելով, որ «Ծաղիկներ և ծառերը» հիանալի փորձանմուշ կլինեն՝ Դիսնեյը հրաժարվել է սև-սպիտակ գաղափարից և կարճամետրաժ ֆիլմին գույներ է հաղորդե։ Արդյունքում հանդիսատեսներն ու քննադատները դրական են ընկալել մուլտֆիլմը և 1932 թվականին այն շահել է առաջին Օսկար մրցանակը՝ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում։

Ռոսինիի և Շուբերտի երաժշտությունը ֆիլմում տրամադրությունների փոփոխություններ են առաջ բերում։ Արդյունքում Silly Symphonies շարքի հաջորդ բոլոր մուլտֆիլմերը նկարահանվել են եռագույն «Տեխնիկոլորով», և լավ գունահաղորդումը նպաստել է վարձույթի պահանջարկի ավելացմանը։

Միկի Մաուսի մասին մուլտֆիլմի այլ սերիաները մնացել են սև-սպիտակ, մինչև 1935 թվականին «Համերգ» (անգլ.՝ The Band Concert)մուլտֆիլմի նկարահանումը։

Комментариев нет:

Отправить комментарий