Անտառաշերտ

 Անտառաշերտը (անտառային ֆիտոցենոզ) անտառների այն միատարր տարածքն է, որը տարբերվում է մյուս տարածքներից բույսերի բնույթով, որոնց հիմնական բաղադրիչը անտառամաս կազմող ծառերի ամբողջությունն է: Անտառաշերտերը կարող են տարբերվել ծագմամբ, կազմությամբ, տարիքով, խտության մակարդակով կամ ձևով:

Անտառաշերտի կառուցվածքը պայմանավորված է տնկարկի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով, որոնք միաժամանակ պայմանավորում են անտառաշերտի ազդեցությունը շրջապատի միկրոկլիմայի, հատկապես քամու ռեժիմի վրա։

Գլխավոր ծառատեսակներն առաջացնում են վերին շարահարկը, ապահովում անտառաշերտի բարձրությունն ու կայունությունը։ Ուղեկցող ծառատեսակներն առաջացնում են 2-րդ շարահարկը, նպաստում գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշացումը։ 

Անտառների համար կարևոր նշանակություն ունեն բարձրաբուն և ցածրաբուն անտառաշերտերը: Բարձրաբունները հիմնականում առաջացել են սերմերից, իսկ ցածրաբունները՝ ընձյուղներից: Նույն անտառաշերում կարող են լինել տարբեր ծագման ծառեր: Փշատերև անտառաշերտը, որպես կանոն, սերմային ծագման է, իսկ լայնատերև անտառների անտառաշերտը՝ խառը ծագման:

Ծաղկունյաց լեռների անտառներ, Կոտայքի մարզ

Անտառաշերտերը ըստ տարիքի դասակարգվում են հետևյալ կերպ՝ մատղաշ անտառ, միջին տարիքի, հասուն և ծեր: Տարիքայի դասերը տարբերում են ըստ առանձին տեսակների (  հաճարենի, եղևին կովկասյան ) , ըստ բուսատեսակների ( փշատերև, կոշտատերև, փափկատերև), ինչպես նաև կախված է նրանից, թե բույսը բազմանում է սերմերով, թե արմատներով, Բոլոր ծառերի տարիքը, որոնք ձևավորում են անտառաշերտը, կարող են լինել նույնը (միատարիք անտառաշերտ) կամ էլ տարբեր (տարատարիք անտառաշերտ): Բնական անտառներում միատարիք անտառաշերտերը հազվադեպ են ձևավորվում (օրինակ, հրդեհից հետո):

Եթե անտառաշերտը երկար ժամանակ աճում է միևնույն տեղում, ապա դրանք համարվում են բնիկ: Ուղեկցող կամ երկրորդային անտառաշերտերը հիմնականում աճում են բնիկ անտառների տեղում, որոնք նախկինում ենթարկվել են բնության արհավիրքներին՝ հրդեհ, փոթորիկ,,

 էքստրեմալ սառնամանիք, երկարատև երաշտ, ծառերի վարակիչ հիվանդություններ, միջատներ, կամ էլ կտրվել են մարդու կողմուց:

Տերևաթափ անտառներ Արցախի Հանրապետության Քար վաճառի շրջանում Դադիվանքի լեռներ

Ըստ առաջացման անտառաշերտերը լինում են բնական և արհեստական: Արհեստական անտառաշերտերից հատուկ տեղ են գրավում պաշտպանական անտառները: Սրանք գյուղատնտեսական հողերը, բնակավայրեր ջրամբարները, ճանապարհները, բնական և մարդահարույց անբարենպաստ գործոններից պաշտպանելու նպատակով ստեղծված արհեստական անտառներ և անտառաշերտեր են: Կախված ստեղծման նպատակներից և տեղադիրքից՝ պաշտպանական անտառները լինում են պետական պահպանության, դաշտապաշտպան, հողապաշտպան, ջրապաշտան, անտառվերականգնողական անտառաշերտեր և անտառտնկարկներ ճամփեզրերին, լանջերին, ձորածերպերին, արոտավայրերում, անասնապահական ֆերմաների շրջակայքում։ Արհեստական անտառաշերտերը ազդում են տարածքի միկրոկլիմայի, հողերի ջրաբանական ռեժիմի վրա:

Անտառային տնկարկը (անտառտնկարկ), անտառային ծառատեսակների տնկիներով ստեղծված արհեստական անտառն է կամ անտառաշերտը, որն ունի անտառվերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություններ։ Անտառային տնկարկի ստեղծումը անտառտնտեսության հիմնական խնդիրներից է։ Անտառային տնկարկները լինում են համատարած (բացակայում է բնական վերականգնումը) և մասնակի (բնական վերականգնումը բավարար չէ կամ կատարվում է ոչ հիմնական ծառատեսակներով)։ Անտառային տնկարկում գլխավոր ծառատեսակի ընտրությունը պայմանավորված է անտառաճեցման պայմաններով (հիմնականում հողի արտադրողականությամբ), տեսակի կենսաէկոլոգիական առանձնահատկություններով և ստեղծվող տնկարկի նպատակով։

Комментариев нет:

Отправить комментарий