Երկրակեղևը համասեռ չէ, այն կազմված է առանձին կտորներից, որոնց անվանում են սալեր: Սալերը անշարժ չեն, նրանք դանդաղորեն լողում են մանթիայի վրա: Դեռևս 1912 թվականին Վեգեները ուսումնասիրել է սալերի շարժման ուղղությունները :Վերջերս պարզվել է, որ սալերը ոչ միայն տեղաշարժվում են, այլև կարող են բարձրանալ իրար վրա: Այսպես. Խաղաղօվկիանոսյան սալը մտնում է Եվրասիական սալի տակ, իսկ ամերիկյան սալը բարձրանում է խաղաղօվկիանոսյանի վրա: Իր հերթին ՝ ամերիկյան սալը հեռանում է աֆրիկայից և Եվրոպայից: Պարզվել է, որ Հարավային Ամերիկան Աֆրիկայից տարեկան հեռանում է 4սմ-ով, իսկ Հյուսիսային Ամերիկան եվրոպայից 6սմ-ով:
Երկրակեղևը գտնվում է մշտական շարժման մեջ. մի տեղ այն բեկորատվում է, առաջանում են ճեղքեր, մեկ այլ տեղ հորիզոնական տեղադրված ծալքերը ճմլվում են՝ առաջացնելով ծալքեր: Շարժումների գլխավոր պատճառը երկրի ներսում ընթացող պրոցեսներն են:
Երկրակեղևում հատուկ են շարժման երկու տեսակ՝ ուղղաձիգ և հորիզոնական:
Երկրակեղևի դանդաղ ուղղաձիգ շարժումներ: ուղղաձիգ դանդաղ տատանումների ժամանակ երկրակեղևի որոշ տեղամասեր կամ դանդաղ բարձրանում են, կամ իջնում: Այդ տատանումների շնորհիվ Սկանդինավյան թերակղզին տարեկան 1սմ-ով բարձրանում է: նրա ափերին, ծովից մոտ 10 մետր բարձրության վրա հայտնաբերվել են ծովային խեցիների մնացորդներ, ինչպես նաև օղակներ, որոնցով նախկինում կապում էին նավերը: Դա վկայում է, որ տարածքը դանդաղորեն վեր է բարձրացել: Դանդաղորեն բարձրանում են Մեծ Կովկասը, Հիմալայները , Արարատը, գեղամա լեռները և այլն:
Комментариев нет:
Отправить комментарий