Քարոլորտ (լիթոսֆերա՝ հունարեն լիթոս՝ քար և սֆերա՝ ոլորտ բառերից) են անվանում Երկրի պինդ միասնական թաղաթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյան վերին մասին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարոլորտից դեպի Երկրի խորքը ջերմաստիճանը բարձրանում է: Այդ ջերմության ազդեցությամբ քարոլորտի տակ նյութերը փափուկ են, դոնդողանման, մածուցիկ: Քարոլորտը գտնվում է այդ փափկած շերտի վրա: Քարոլորտը կազմված է սալերից, որոնք մշտական շարժման մեջ են: Քարոլորտն անմիջականորեն կապված է մարդկանց կենսագործունեության հետ: Քարոլորտի պահպանությունն առաջին հերթին նշանակում է Երկրի ընդերքի և ցամաքի մակեերևույթի պահպանություն: Մշակովի հողերի պահպանությունը և նպատակահարմար օգտագործումը մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից են:

Комментариев нет:
Отправить комментарий